Մենք առաջընթաց ենք ակնկալում տեսնել Վարշավայում, սեպտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության համագումարի ժամանակ: PDF Տպել

Եվրոպական խորհրդարան

Ստրասբուրգ, 6 Հուլիս 2011

Մեծարգո անդամներ, տիկնայք և պարոնայք,

Ես երախտապարտ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իմ կարծիքն արտահայտելու այս հնարավորության համար: Հունիսի 9-ին, Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած ԵՄ-Ռուսաստան համագումարին ես, նախագահ Վան Ռոմպի և Բառոսսոյի հետ, հանդիպելով նախագահ Մեդվեդիևին, հասկացա, որ վերջինս լավատեսորեն էր տրամադրված Կազանի հանդիպմանը այս գործընթացում որևէ բեկում գրանցելու վերաբերյալ:

Հիմնարար սկզբունքների համաձայնագրի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և հակամարտության կողմերի կողմից կատարվել էր մեծ աշխատանք, ինչն էլ հանդիսացավ առաջին քայլը պաշտոնապես խաղաղություն հաստատելու պայմանագրի կնքման և իրականացման համար:

Մենք հայտնեցինք նախագահ Մեդվեդիևին, որ մենք աջակցում ենք իր միջնորդական բոլոր ջանքերը, ինչպես նաև Մինսկի խմբի աշխատանքները:

Դովիլում նախագահ Օբամայի, Մեդվեդիևի և Սարկոզիի հայտարարություններից պարզ դարձավ, որ եկել է համաձայնագրի կնքման ժամանակը, որի հերթական տապալումը հարցականի տակ կարող է դնել հակամարտությունը լուծելու կողմերի պատրաստակամությունը:

Այդուհանդերձ, չնայած ամենաբարձր մակարդակով հնչած հաղորդագրությունների, հունիսի 24-ին, Կազանում տեղի ունացած հանդիպման ժամանակ որևէ բեկում չգրանցվեց;

Իրենց հերթին Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի նախագահ Սարգսյանը այս հնարավորությունը չօգտագործեցին փոխզիջում ձեռք բերելու համար:

Նշեմ նաև`այս երկու երկրների միջև հարաբերությունները բավականին լարված են: Վերջերս Բրատիսլավայում հանդիպեցի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, և այժմ ես պատկերացում անգամ չունեմ բանակցությունների բարդության աստիճանի վերաբերյալ:

Համանախագահները ինձ և եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը/EEAS/ ամբողջությամբ տեղեկացնում են իրենց կատարած աշխատանքների և բոլոր այն դժվարությունների վերաբերյալ, որոնք նրանք հանդիպում են իրենց ճանապարհին:

Ես նաև մի շարք այլ տեղեկություններ ստացա Վիլնուսում Լիտվայի արտագին գործերի նախարար Աուդրոնիուս Ազուբալիսից, ով աժմ նախագահում է ԵԱՀԿ-ում:

Այնուամենայնիվ, հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն գտնելու ջանքերը  պետք է շարունակել, և ես ողջունում եմ այն փաստը, որ երկու կողմերն էլ  պարտավորվել են շարունակել դիվանագիտական ​​գործընթացը և գտնել հարցի խաղաղ լուծում:

Սակայն մենք պետք է ձեռնարկենք ավելին գալիք ամիսների ընթացքում: Կողմերը պետք է կրկնապետկեն իրենց ջանքերը մինչև տարեվերջ լուծում գտնելու համար: Դա պետք է տեղի ունենա մինչ տեղական կաևոր քաղաքական գործընթացների մեկնարկը, այն է` 2012 թվականի ընտրությունները Հայաստանում և 2013 թվականի ընտրությունները Ադրբեջանում:

Ստատուս քվոի պահպանումն այլևս ընդունելի չէ, ինչպես նաև ընդունելի չեն ուժի կիրառման կամ սպառնալիքի ներքո հարցի լուծման կամ բանակցությունների անցկացման ցանկացած ջանքերը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը եվրոպայի միության ռազմավարության առանցքային հետաքրքրության առարկան է:

Հակամարտության ամբողջական լուծումը կձևափոխի Հարավային Կովկասի տարածաշրջանը: Դա ճանապարհ կհարթի քաղաքական և տարածաշրջանային կայունության հաստատման և նոր տնտեսական հնարավորությունների ընձեռնման համար: Ինչ վերաբերում է սահմաններին, ապա դրանք բաց կլինեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի` այլև Հայաստանի և Թուրքիայի միջև: Ճանապարհները, երկաթուղու գծերը և նավթամուղերը հասանելի կլինեն ավելի բարենպաստ ճանապարհով և դրանով իսկ կամրապնդվեն տարածաշրջանի երկրների հարաբերությունները: Իսկ Հարավային Կովկասը կդառնա այն, ինչ պետք է արդեն իսկ լիներ. այն է` կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև: Այս ամենն իհարկե բխում է նաև ԵՄ շահերից:

Այսպիսով, ԵՄ-ն` պատրաստակամորեն և հավատարմորեն, ջանքեր չի խնայում այս հարցում աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին: Ներկայիս ձևաչափով բնակցություններն ընթանում են դեռևս 1994թ-ից` ընդգրկելով նաև հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի կնքումը:

Լրացուցիչ աջակցությունը, որը մենք կարող ենք ապահովել, Մինսկի խմբի համանախագահների և կողմերի հետ դեռ խորհրդատվության անհրաժեշտություն ունի: Եվ ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք կանոնավոր խորհրդատվություններ ենք իրականացնում վերջիններիս հետ այս հարցի շուրջ:

Թույլ տվեք այնուամենայնիվ ավելի պարզ խոսել: ԵՄ համար մեծ նշանակություն է ներկայացնում վերջին բանակցությունների ընթացքում տեղի ունեցող գործընթացները, որոնք հետագայում մեծ դեր կխաղան երկու երկրների հետ ունեցած հարաբերություններում: Իմ անունից Միրոսլավ Լայցաքն անցյալ ամիս այցելեց Հայաստան և Ադրբեջան, որտեղ էլ հստակեցրեց այս տեսակետը:

Մենք առաջընթաց ենք ակնկալում տեսնել Վարշավայում, սեպտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության համագումարի ժամանակ: Ես նույնիսկ հնարավոր եմ տեսնում ԵՄ ընդլայնումը բանակցությունների շրջանակից դուրս: Մենք արդեն իսկ վստահություն ենք ներշնչում 2 կողմերի հասարակությունների միջև, ինչպես նաև իրականացնում ենք իրազեկման աշխատանքներ քաղաքացիական կազմակերպությունների միջոցով: Վերջիններս կոչված են կապ հաստատելու մարդկանց միջև: Դրանց թվին կարելի է դասել նաև Եվրոպայի Խորհրդի աշխատանքները այս ուղղությամբ: Սակայն, մենք կարող ենք ավելին անել: Ես նաև հավատում եմ, որ ԵՄ հակամարտության կարգավորման գործընթացում պետք է պատրաստ լինի ստանձնելու պարտավորություններ `միևնույն ժամանակ պահպանելով սերտ համագործակցությունը միջազգային համայնքի այլ դերակատարների հետ:

Դեռ պետք է անել ավելին` սկսած հակամարտության գոտու վերակառուցումից, ականների մաքրումից և փախստականների հարցի լուծումից մինչև տնտեսության վերականգնում և անվտանգության ապահովում: Ես նաև գիտակցում եմ, որ գոյություն ունեն այլ գործընկերներ, որոնք իրենցից ներկայացնում են հսկայական դեր Հարավային Կովկասի տարածաշրջանում; Օրինակ` ԵՄ պետք է ավելի սերտ համագործակցի այնպիսի դերակատարների հետ, ինչպիսն է օրինակ Թուրքիան:

Ես Հարավային Կովկասում նոր հատուկ հանձնակատար նշանակելու առաջարկությամբ եմ հանդես եկել, ով Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ խորհրդատվությունների միջոցով պետք է ձեռնարկի տարաբնույթ աշխատանքներ: Գուցե մեր կողմից կարևորագույն ներդրումն այս գործընթացում կլինի շարունակել երկկողմանի հարաբերությունների ամրապնդումը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Մեր կողմից քննարկած Նոր եվրոպական հարևանության քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների համար իրենից ենթադրում է հավակնոտ օրակարգ, որը ներառում է

-       Նոր Ասոսացման համաձայնագրեր

-       Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտիների ապահովում, այդ թվում` ազատ մուտք դեպի ԵՄ ներքին շուկա

-       Ակտիվ և ազատ տեղաշարժման ապահովում, հատկապես ուսանողների և գործարարների ազատ տեղաշարժ

-       Տարբեր սեկտորների միջև համագործակցության ակտիվացում և ակտիվ մասնակցություն ԵՄ ծրագրերին

-       Ակտիվացնել և աջակցել քաղաքացիական և բաց հասարակությանը:

 

Մեր գերագույն նպատակն է աջակցել մեր հարևան երկրներին մշակելու համապարփակ բարեփոխումների օրակարգ: Այս համատեքստում էլ մենք միջոցներ չենք խնայելու, որոնց շնորհիվ երկկողմանի համագործակցությունը կնպաստի հակամարտության խաղաղ լուծմանը: Վերջերս Հայաստանն էր այցելել Ստեֆան Ֆյուլեն`քննարկելու հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները, ինչպես նաև միասնական, դրական և զարգացման հակում ունեցող օրակարգի մշակումը:

Ընդհանրացնելով նշեմ նաև, որ ես խորապես հավատում եմ, որ հավակնոտ բարեփոխումների օրակարգին տիրապետող ավելի կայուն, գրավիչ և ժամանակակից երկրները գտնվում են ավելի ամուր դիրքերում`հաղթահարելու անցյալի դժվարին խոչընդոտները:

Ի վերջո, սա մի ընտրություն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն, իրենց իսկ ժողովրդի բարեկեցության համար: Իսկ մենք գիտենք, թե ինչ ընտրություն ենք ակնկալում տեսնել, այն է փոխզիջման և խաղաղության հաստատման ընտրություն: